-
Հայաստանի մշակույթին և պատմությանը նվիրված միջոցառումներ Լեհաստանի Կիելցե քաղաքում21 ապրիլի, 2017
Ապրիլի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Կիելցե քաղաք, որի Յուզեֆ Շերմենտովսկու անվան գեղարվեստի ուսումնարանում կազմակերպվել էին միջոցառումներ` նվիրված հայերի մշակույթին և պատմությանը:
-
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին21 ապրիլի, 2017
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Սիրիայից ապաստանած փախստականների համար առավելագույն նպաստավոր պայմաններ:
-
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին21 ապրիլի, 2017
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:
-
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Լիբանանում20 ապրիլի, 2017
Ապրիլի 20-ին Լիբանանի Բիբլոս քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք և կպահանջենք...» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության և Բիբլ
-
Դեսպան Սահակյանի դասախոսությունը Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանում20 ապրիլի, 2017
Ապրիլի 20-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը «Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությանների հաստատման 25-ամյակը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի (Աստանա) ուսանողների և դ
-
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի աշխատանքային այցը Վրաստանի Իմերեթի երկրամաս19 ապրիլի, 2017
Ապրիլի 19-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն այցելեց Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիսի քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և Քութայիսիի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։
-
Դեսպան Սեյրանյանի այցը Չեխիայի Հրադեց Կրալովե երկրամաս19 ապրիլի, 2017
Ապրիլի 19-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Հրադեց Կրալովե երկրամասի համանուն մայրաքաղաք, որտեղ նա հանդիպում ունեցավ Հրադեց Կրալովեի համալսարանի ռեկտոր Կամիլ Կուչայի հետ։
-
Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև19 ապրիլի, 2017
Խորհրդատվություններին կարծիքներ փոխանակվեցին համաեվրոպական համագործակցության ու անվտանգության արդի խնդիրների և դրանց լուծումներ գտնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև համաեվրոպական կառույցների շրջանակներում ծավալվող գործընթացներին:
-
Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն հռչակեց Հայոց ցեղասպանության «Հիշատակի օր»18 ապրիլի, 2017
Ապրիլի 18-ին Լոս Անջելեսի շրջանային խորհրդում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ընթացքում խորհրդի անդամները հռչակեցին Հայոց ցեղասպանության «Հիշատակի օր»: Փաստաթղթի համաձայն՝ ապրիլը ճանաչվեց Հայոց պ
-
Դեսպան Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ18 ապրիլի, 2017
Ապրիլի 18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատում (ՌԱԱՊ) հանդիպում ունեցավ պալատի նախագահ Միհայ Դարաբանի հետ: