«Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային ընկերության և ֆրանսիական "Caisses d’Epargne"-ի ազգային ֆեդերացիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում

14 հունիսի, 2017

Հունիսի 14-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային ընկերության և ֆրանսիական "Caisses d’Epargne"-ի ազգային ֆեդերացիայի (Fédération nationale des Caisses d’Epargne - FNCE) միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրով «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային ընկերությունը, որը միակ կոոպերատիվ վարկային կազմակերպությունն է Հայաստանում 200-ամյա պատմություն ունեցող ֆրանսիական կազմակերպությունից ստանալու է տեխնիկական աջակցություն:

Տեղեկանք. «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ընկերությունը ֆինանսավորում է երիտասարդ ֆերմերներին, ագրոբիզնեսին, գյուղական ՓՄՁ-ներին` աջակցելով Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը:

"Caisses d’Epargne"-ի ազգային ֆեդերացիան ներառում է ֆրանսիական 17 տարածաշրջանային խնայողական բանկ: Առաջին "Caisses d’Epargne"-ը հիմնադրվել է 1818թ.: Ներկայումս այս բանկերի գործունեության հիմնական ուղղություններից են սոցիալական տնտեսությունը, ՓՄՁ-ների աջակցությունը, սոցիալապես անապահովներին բնակարաններով ապահովումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը:

 

Տպել էջը