Երևանում կայանալիք COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին (Leaders’ Summit on Biodiversity) ԶԼՄ-ների հավատարմագրում

25 Սեպտեմբերի, 2026

Հոկտեմբերի 16-ին Երևանում կայանալիք COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովի (Leaders’ Summit on Biodiversity) լուսաբանման համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ ստանալ հավատարմագրում՝ media@mfa.am հասցեին ուղարկելով հետևյալ տեղեկատվությունը.

  • Լրատվամիջոցի անվանումը,
  • Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը և պաշտոնը՝ անգլերեն տարբերակով,
  • Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի լուսապատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով),
  • Լուսանկար (.jpg ձևաչափով, օգտագործվելու է անվանաքարտի համար),
  • ՀՀ ԱԳՄԱՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը հասցեագրված նամակ՝ լրատվամիջոցի ղեկավարի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով (.pdf ձևաչափով)։
  • CBD COP17-ի Կապույտ գոտու ԶԼՄ հավատարմագրման հաստատման նամակ (առկայության դեպքում)

Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք ունեն ՀՀ ԱԳՄԱՆ 2026թ. տարեկան հավատարմագրում, media@mfa.am հասցեին ուղարկված նամակում կարող են նշել արդեն հավատարմագրված լինելու հանգամանքը և ուղարկել միայն հետևյալ տեղեկատվությունը.

  • Լրատվամիջոցի անվանումը,
  • Լրատվամիջոցի ներկայացուցչի անուն-ազգանունը՝ անգլերեն տարբերակով,
  • Լուսանկար (.jpg ձևաչափով)։

Հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին անվանաքարտերի տրամադրման և լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի առանձին։

Խնդրում ենք էլեկտրոնային նամակի «Թեմա» բաժնում նշել «COP17 Leaders’ Summit»։

Վերջնաժամկետից ուշ ներկայացված, ինչպես նաև վերոնշյալ չափանիշները չբավարարող դիմումները չեն դիտարկվելու։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ ԱԳՄԱՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հետ․

հեռ.՝ +374 60 620 201 / 234
էլ. փոստ՝ media@mfa.am

Տպել էջը