-
Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»:
-
Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջանում ընդունվեց որոշում` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
-
Հայկական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդես Մեքսիկայի Սենատում08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Մեքսիկայի Սենատի ճեմասրահում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ բացվեց հայկական քաղաքակրթությանը նվիրված «Հայաստան &ndash
-
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի մշակույթի նախարարի հետ08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ:
-
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Մոսկվայում08 ապրիլի, 2015
Մոսկվայում ՀՀ դեսպանատանը նախարար Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ չորս տասնյակ երկրների դեսպանների հետ, պատասխանեց նրանց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին։
-
Չինաստանը Հայաստանին նվիրեց արդիական շարժական հեռուստակայան08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Պեկինում կայացավ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար նախատեսված շարժական հեռուստակայանի` հայկական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը:
-
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ռուսաստան08 ապրիլի, 2015
ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:
-
Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ:
-
Ուրուգվայում մարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշը07 ապրիլի, 2015
Ապրիլի 7-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, որը նախաձեռնվել էր Ուրուգվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահա
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Կահիրեում07 ապրիլի, 2015
Ապրիլի 7-ին Կահիրեի նշանավոր «Այն Շամս» համալսարանում կայացավ «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015թթ.» խորագրով գիտաժողով։