Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի ցուցադրություն Վարշավայում

15 հունիսի, 2015

 

Հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լեհաստանի «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի հովանավորությամբ Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ «Ballista» բրիտանական ֆիլմարտադրող ընկերության կողմից նկարահանված «The Blue Book: Evidence of Armenian Genocide» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լեհ մտավորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ դեսպան Ղազարյանը համառոտ ներկայացրեց ֆիլմի նախապատմությունը և խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Միջոցառման ավարտին կինոդահլիճի նախասրահում ներկայացվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով նկարների ցուցահանդեսը:

 

Տպել էջը