-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարարին06 փետրվարի, 2015
Նախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության քայլերի շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերա
-
Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարների հանդիպումը06 փետրվարի, 2015
Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին` երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի կապակցությամբ, և պայմանավորվեցին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ դրանց առավել զարգացման ուղղությամբ։
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին06 փետրվարի, 2015
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն հայտնեցին՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։
-
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ06 փետրվարի, 2015
Փետրվարի 6-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Կանադայի խորհրդարանի պահպանողական կուսակցության անդամ Հարոլդ Ալբրեխտի հետ:
-
« Politique Internationale » հանդեսում հրապարակվել է ՀՀ արտգործնախարարի հոդվածը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ06 փետրվարի, 2015
Փարիզում լույս տեսնող « Politique Internationale » հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբ
-
Դեսպան Վարդանյանի աշխատանքային հանդիպումները06 փետրվարի, 2015
ԱԳ նախարար Բին Մինի հետ զրույցի ընթացքում դեսպան Վարդանյանը ներկայացրեց 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ծրագրված միջոցառումներն ու հիշատակման արարողությունները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղ
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին05 փետրվարի, 2015
Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադա
-
Բանակի օրվան նվիրված ընդունելություն Պեկինում05 փետրվարի, 2015
Փետրվարի 5-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
-
8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը04 փետրվարի, 2015
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերստեղծման մասին:
-
Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ Գևորգ Վարդանին հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալ04 փետրվարի, 2015
Փետրվարի 4-ին Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության նորընտիր կենտրոնական վարչության անդամներն այցելեցին Իրանում ՀՀ դեսպանություն: