Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ

06 փետրվարի, 2015

Փետրվարի 6-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Կանադայի խորհրդարանի պահպանողական կուսակցության անդամ Հարոլդ Ալբրեխտի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական հարաբերություններին, մասնավորապես 2015թ. մայիսին սպասվող` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի Կանադա կատարելիք այցին:

Դեսպան Եգանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում իրականացվելիք միջոցառումները: Հարոլդ Ալբրեխտը խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել դեսպանության և հայ համայնքի կողմից իրականացվող գործունեությանը:

Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ: 

Տպել էջը