-
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության նոր ձևավորված խումբն անցկացրեց իր անդրանիկ նիստը10 հունիսի, 2015
Հունիսի 10-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության վերաձևավորված խմբի անդրանիկ նիստը։
-
Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահին10 հունիսի, 2015
Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի հետ:
-
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին10 հունիսի, 2015
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր։
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում09 հունիսի, 2015
Հունիսի 9-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի «Դե Բալի» սրահում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով:
-
Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն Լիբանանում ՀՀ դեսպանությունում09 հունիսի, 2015
Հունիսի 9-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ ի պատիվ լիբանանահայ մտավորական, բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի:
-
Հայ-իրանական հյուպատոսական խորհրդատվություններ Թեհրանում09 հունիսի, 2015
Հունիսի 8-ից 9-ը Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև խորհրդատվությունների տասներորդ նիստը:
-
Դեսպան Սմբատյանի դասախոսությունը Պոտսդամում08 հունիսի, 2015
Հունիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հայաստանին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամում` “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի երկրամասային ներկայացուցչությունում:
-
Դեսպան Թումանյանի այցելությունն իրանական «FarsNews» լրատվական գործակալություն08 հունիսի, 2015
Հունիսի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց իրանական «FarsNews» լրատվական գործակալություն և ծանոթացավ կազմակերպության աշխատանքներին, հանդիպեց տարբեր ստորաբաժանումների մասնագետների և աշխատակիցների հետ:
-
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Իտալիա08 հունիսի, 2015
Հունիսի 6-ից 8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Հռոմում՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 39-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Լոզանում07 հունիսի, 2015
Հունիսի 4-ից 7-ը Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և Քրիստոնեական եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց խորագրով համաժողով։