Դեսպան Սմբատյանի դասախոսությունը Պոտսդամում

08 հունիսի, 2015

Հունիսի 8-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հայաստանին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամում` “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի երկրամասային ներկայացուցչությունում: Միջոցառումը կազմակերպվել էր հիմնադրամի “Աշխարհը Պոտսդամի հյուր” դասախոսությունների շարքի շրջանակներում:

Դեսպան Սմբատյանն իր դասախոսության ընթացքում անդադարձավ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանությանը 100-րդ տարելիցի միջոցառումներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերություններին, և տարածաշրջանային այլ կարևոր հարցերին: Ելույթից հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին դեսպանին:

Միջոցառմանը ներկա էին Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավորները, ՔԴՄ կուսակցության դաշինքի ներկայացուցիչ Քրիսթիան Վյոլֆելը, “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի երկրամասային ներկայացուցչության ղեկավար Շտեֆան Ռաբեն, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
 

Տպել էջը