ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նեպալի ԱԳ նախարարի հանդիպումը
26 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է հատկապես կլիմայի, վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործարար կապերի խթանումը:
Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ, այդ թվով՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համատեքստում: