Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ-ի Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ

22 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նովաիսին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Զբոսաշրջության միջև ընթացիկ համագործակցությունը և հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում զբոսաշրջության խթանման առաջնային ուղղություններին, այդ թվում՝ մշակութային և ագրոզբոսաշրջությանը, զբոսաշրջության և բնապահպանության փոխկապվածությանը: Վերջին համատեքստում քննարկվել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում համագործակցությունը:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է նախարարության առևտրային նոր գործառույթները և դրանից բխող համագործակցային նոր հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել է հայկական արտադրանքի ներկայացմանն ուղղված գործնական համատեղ քայլերի ձեռնարկումը:

Տպել էջը