ԱԳՄԱ նախարարի տեղակալի հանդիպումն Իրաքյան Քուրդիստանի առևտրի նախարարի տեղակալի հետ

05 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի առևտրի նախարարի տեղակալ Սարվար Քամալ Հավարիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքի, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման և գործարար շփումների ակտիվացման հնարավորությունները։

Անի Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության նոր գործառույթները, դրանցից բխող առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով արտաքին տնտեսական կապերի խթանման և տնտեսական դիվանագիտության կարևորությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են առկա առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը և մտքեր փոխանակել փոխգործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ։

Տպել էջը