ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ
24 հունիսի, 2026Հունիսի 24-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Դով Լինչի հետ:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և գործնական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:
Մտքեր են փոխանակվել այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես` «Կրթության օր» թեմատիկ օրվան, ՅՈւՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև կենսաբազմազանության կրթության վերաբերյալ Գլոբալ գործողությունների ծրագրի ընդունումը և մեկնարկը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի շրջանակներում նախատեսված Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական աջակցությունը կրթությանն ու խաղաղությանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին` այս համատեքստում ներկայացնելով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ ԳԱ կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը: