ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի հետ

17 հունիսի, 2026

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Մոնիկա Ջումայի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը: Ընդգծվել է անդրազգային հանցագործությունների հասցեագրման, քրեական արդարադատության համակարգի կատարելագործման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից փորձագիտական աջակցությունն ու ծրագրերի շարունակական իրականացումը` ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում և դրան ընդառաջ համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարների վերաբերյալ:

Տպել էջը