ԱԳՆ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Ընտրությունների ժամանակաշրջանում վստահելի տեղեկատվության իրավունքը» խորագրով փակ քննարկմանը

08 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի (Forum on Information and Democracy) հետ գործակցությամբընկերությամբ, տեղի է ունեցել «Ընտրությունների ժամանակաշրջանում վստահելի տեղեկատվության իրավունքը» խորագրով փակ ձևաչափով քննարկում։

Քննարկումը վարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։

Միջոցառմանը մասնակցել են ոլորտային մասնագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և ոլորտային փորձագետներ, ովքեր մտքեր են փոխանակել ընտրական գործընթացների ընթացքում վստահելի տեղեկատվության իրավունքի պաշտպանության և ժողովրդավարական համակարգերի դիմակայունության ամրապնդման շուրջ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության աճող տեմպերինմարտահրավերներին, մասնավորապես՝ ժողովրդավարական գործընթացների և ընտրությունների վրա դրանց ազդեցությանը։ Ընդգծվել է թափանցիկության, ինստիտուցիոնալ կայունության և միջազգային համագործակցության կարևորությունը՝ տեղեկատվական սպառնալիքներին արդյունավետ հակազդելու և հանրային վստահության ամրապնդման գործում:

Տպել էջը