Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ

07 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ:

Տպել էջը