ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Վերլուծության, կանխատեսման և ռազմավարության կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

07 մայիսի, 2026

Մայիսի 6-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Վերլուծության, կանխատեսման և ռազմավարության կենտրոնի (CAPS) ղեկավար Տրիստան Օրոյին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:

Հանդիպման մեկնարկին Դավիթ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Տրիստան Օրոյին՝ «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի անցկացման շրջանակներում կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև համաժողովին ակտիվ մասնակցության համար:

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը վերահաստատել է կենտրոնի հետ գործակցությունն առավել ակտիվացնելու և այն ինստիտուցիոնալ դարձնելու պատրաստակամությունը: Ընդգծվել է համագործակցության այլ ձևաչափեր ևս դիտարկելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարության և կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Տպել էջը