ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչների հետ
07 մայիսի, 2026Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնի հետ։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագրի մանրամասները` ընդգծելով դրա իրականացման կենսական կարևորությունը Հարավային Կովկասում փոխկապակցվածության ներուժի և լոգիստիկ հնարավորությունների լիարժեք կիրարկման համար:
Հանդիպնան ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի: