ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ Կանայք Վրաստանի ներկայացուցչի և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատուի հետ

23 մարտի, 2026

Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ Կանայք) Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավային:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության և դրա ընդլայնման հեռանկարների շուրջ:

Անդրադարձ է կատարվել այս տարի Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):  Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովի անցկացման հարցում Հայաստանի կողմից որդեգրված տեսլականը` ուղղված դրա ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կազմակերպանը: Ընդգծվել է կենսաբազմազանությանն առնչվող հարցերում  կանանց առաջնորդության ապահովման և գենդերային հավասարության խթանմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը:

Քննարկվել են նաև ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ազգային ծրագրի շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

Տպել էջը