ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետի հետ

03 փետրվարի, 2026

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Տպել էջը