Հայաստանի և Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների հանդիպումը

26 հունվարի, 2026

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևովի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցեր՝ այս համատեքստում ընգդծելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը: 

Անդրադարձ է կատարվել 2026թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, այդ թվում նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակի ընդունումը՝ ընդգծելով վերջինիս, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչմամբ ակնկալվող տնտեսական հնարավորությունները:

Տպել էջը