ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի ընդունման 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովին
01 դեկտեմբերի, 2025Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի ընդունման 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2000թ. ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի ընդունումը շրջադարձային էր հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և hետպատերազմյան վերականգնման գործընթացներում կանանց դերի վերարժևորման համար:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված կանանց և աղջիկների լիարժեք, հավասար և բովանդակային մասնակցության ապահովմանը հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի համատեքստում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացին և «Կանայք, խաղաղության, անվտանգություն» ՀՀ երրորդ գործուղությունների ծրագրին: