ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՔԶԱԿ մասնակից պետությունների համաժողովի 30-րդ նստաշրջանին
24 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 24-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 30-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը:
ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է չտարածման ռեժիմի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերներին և ընդգծել զինաթափման գործիքակազմի ամրապնդման գործում միջազգային գործընկերների կողմից միասնական և համադրված ջանքերի գործադրման կարևորութունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթներին և նպատակներին և քիմիական զենքից զերծ աշխարհի համընդհանուր տեսլականին: Ընգծվել է, որ Կազմակերպությանն անդամակցելուց ի վեր Հայաստանը հետևողականորեն առաջ է մղել քիմիական զենքի և դրա սպառնալիքի լիակատար վերացմանն ուղղված օրակարգը՝ համոզված լինելով, որ այն հնարավոր է ապահովել միայն միջազգային հանրության կողմից համընդհանուր կերպով հավատարիմ լինելու միջոցով:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի համար քիմիայի խաղաղ օգտագորման առաջնահերթությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբետ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև ՔԶԱԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածության խորացման պատրաստակամությունը: Նշել է, որ միջազգային գործընկերների հետ արդյունավետ երկխոսության միջոցով Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ուղղված Կոնվենցիայի դրույթների պահպանմանը, նպատակների կյանքի կոչմանը, պատասխանատվության բարձրացմանը և քիմիական զենքի օգտագործման բացառմանը:
Ծանոթագրություն. 2025թ. նոյեմբերի 24-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովն ընտրվել է Մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահ։