ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Անգոլայի արտաքին գործերի պետքարտուղար Էսմերալդա Մենդոնսայի հետ

21 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 20-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Անգոլայի արտաքին գործերի պետքարտուղար Էսմերալդա Մենդոնսային: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման և քաղաքական երկխոսության խթանման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում կարևորվել է  երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությանը, այդ թվում` առևտրատնտեսական, կրթական, թվայնացման, նորարարական և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում: 

Կարևորվել է բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացումը: 

Կողմերը քննարկել են նաև 2026թ. Երևանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրա շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունները:

 

Տպել էջը