Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն իր հավատագրման նամակն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

13 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, ՓՀԳ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մոնիկա Սանդրիին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով ՓՀԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ գրասենյակի հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված սերտ և արդյունավետ փոխգործակցությունը: 

Անդրադարձ է կատարվել փախստականների կարիքների հասցեագրման գործում իրականացված աշխատանքներին և գրանցված արդյունքներին` կարևորելով զարգացման և ինտեգրման քաղաքականության խթանմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովումը:

Տպել էջը