ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալի հետ

03 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 2-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական մայրաքաղաքում  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Վաել Համեդի հետ:

Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել այս տարվա ապրիլին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ ընդգծելով զբոսաշրջության, ենթակառուցվածքների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատրաստակամությունը: 

Կողմերը կարևորել են մոտ ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, որը նոր խթան կհաղորդի զարգացող երկկողմ հարաբերություններին:

Վահան Կոստանյանը և Վաել Համեդը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող խաղաղության գործընթացների վերաբերյալ:

Տպել էջը