ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ԵՄ ԱԳԵԾ և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության հետ
29 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեի և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակության հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական Միության միջև երկկողմ օրակարգի շուրջ՝ ողջունելով Գործընկերության օրակարգի շուրջ բանակցությունների ավարտը, և քննարկել են վերջինիս ընդունման ժամկետները։
Ընդգծվել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը և բարձր մակարդակի փոխայցելությունները զգալի առաջընթաց են ապահովել Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերության խորացման հարցում: Երկուստեք շեշտվել է տնտեսական և տրանսպորտային կապակցվածությունը խթանելուն ուղղված փոխշահավետ նախագծեր իրականացնելու կարևորությունը, որոնք կարող են հավանության արժանանալ և ամրապնդվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությամբ, ինչպես նաև օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով:
Քննարկվել են նաև մի շարք ոլորտներում համագործակցությանը, մասնավորապես՝ ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմներին առնչվող հարցեր: