Միջուկային փորձարկումերի համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարի բանախոսությունը ՀՀ ԱԳ նախարարությունում

28 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջուկային փորձարկումերի համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և երիտասարդ դիվանագետների համար հանդես է եկել բանախոսությամբ:

Հանդիպմանը  ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Շնորհակալություն հայտնելով գործադիր քարտուղար Ֆլոյդին բանախոսությամբ հանդես գալու պատրաստակամության համար՝ Դավիթ Կարապետյանը շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ընդգծել Միջուկային փորձարկումերի համապարփակ արգելման պայմանագրի անկյունաքարային դերը միջազգային զինաթափման և չտարածման  գործընթացներում:

Դասախոսության շրջանակներում Ռոբերտ Ֆլոյդը մասնակիցներին է ներկայացրել Կազմակերպության գործունեությունը, վերջինիս նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ միջազգային ջանքերը, առկա մարտահրավերները և հնարավորությունները: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային  մոնիթորինգային համակարգի կարևորությունը և դրանում Հայաստանի մասնակցությունը: 

Բանախոսությանը հաջորդել են հարցուպատասխան և արդյունավետ քննարկումներ մասնակիցների հետ: 

Տպել էջը