ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ԱՄՆ պետքարտուղար կողմից կազմակերպված Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին

24 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է պետքարտուղարի կողմից կազմակերպված՝ ՆԱՏՕ և ԵՄ ԱԳ նախարարների Տրանսատլանտյան պաշտոնական ընթրիքին, որին ներկա են գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչը։ 

Նախարարը երկկողմ շփումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։ 

Կարճատև առանձնազրույցի ժամանակ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Ռուբիոյին այս ձևաչափով միջոցառմանը հրավերի համար: 

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև շփումներ են ունեցել: 

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում: 

Տպել էջը