Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
09 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեին (նստավայրը՝ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստան-Բուրունդի հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:
Մտքեր են փոխանակվել կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ։