ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ/Կանայք տարածաշրջանային տնօրեն Բելեն Սանս Լուկեի հետ
08 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ/Կանայք) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սանս Լուկեին:
Հանդիպմանն անդրադարձել է կատարվել գենդերային հավասարության, կանանց առաջնորդության և սոցիալ-տնտեսական պաշտպանության ոլորտում Հայաստանում գրանցված առաջընթացին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների ծրագրին, ինչպես նաև առավել խոցելի խմբերի իրավունքների ապահովման խնդիրներին:
Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի նախաձեռնությունները՝ ուղղված կանանց և աղջիկների իրավունքների առաջմղմանը: