Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
19 օգոստոսի, 2025Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում:։
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համատեքստում հարցում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: ։
Ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և այս հարցում ձևավորված փոխըմբռնմանը: