Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

12 օգոստոսի, 2025

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածություները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար:  

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի կապակցությամբ հնչած ուղերձի համար:

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ գործընկերության օրակարգին:

Տպել էջը