ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը «Կլինգենդայլ» ակադեմիայի տնօրեն Ռոն Թոնի հետ
17 հուլիսի, 2025Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» ակադեմիայի տնօրեն Ռոն Թոնի հետ:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» ակադեմիայի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը:
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ակադեմիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստանի և Ակադեմիայի միջև հնարավոր համագործակցության հեռանկարներին: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականը և նախապատրաստական աշխատանքների ընթացքը: