ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

16 հուլիսի, 2025

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել շարունակական համագործակցության ապահովման կարևորությունը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացը:

Հանդիպմանն ընդգծվել է առկա անվտանգային իրավիճակում զինաթափման և չտարածման ուղղությամբ ՔԶԱԿ անդամ երկրների կողմից կառուցողական և համագործակցային մոտեցման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել արագ զարգացող նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության կիրառման հետևանքով առաջացող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է համապատասխան միջազգային կարգավորումների մշակման անհրաժեշտությունը:

Տպել էջը