ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպումը

30 հունիսի, 2025

Հունիսի  30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հանդիպումը: Զրուցակիցները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Այցի շրջանակում Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։

ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը:

Քննարկումների արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալլասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

 
Տպել էջը