Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

28 մայիսի, 2025

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը:

Հանդիպման օրակարգը ներառել է 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման,  «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի Քիշնևի Կոնվենցիայի շրջանակներում կողմերի միջև համագործակցության, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչման հարցերը:

Տպել էջը