ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տարածաշրջանային բյուրոների և դաշտային գրասենյակների տնօրեն Յոզեֆ Կառլ Պելիկանի հետ

27 մայիսի, 2025

Մայիսի 27-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տարածաշրջանային բյուրոների և դաշտային գրասենյակների տնօրեն Յոզեֆ Կառլ Պելիկանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու ՄԱԱԶԿ միջև առկա համագործակցությանը՝ երկուստեք ընդգծելով դրա բարձր մակարդակը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ազգային ծրագրի շրջանակներում ՄԱԱԶԿ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և հեռանկարների շուրջ:

ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա ներուժը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության ձևավորման կարևոր երաշխիք, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Տպել էջը