ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Խուլեյֆիի հետ
27 մայիսի, 2025Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Խուլեյֆիի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Կատարի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային իրադրության, հնարավոր փոխգործակցության ընդլայնման և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերի շուրջ։ Հյուրի խնդրանքով փոխնախարար Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ առկա իրադրությունը։