Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև

27 մայիսի, 2025

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բենինի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ֆրանկ Արմել Աֆուկուն։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի, այդ թվում՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական կապերի ակտիվացման ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին։

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա սերտ համագործակցությունը և մտքեր փոխանակեցին այն առավել խորացման վերաբերյալ։

Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում և Անդրսահարյան Աֆրիկայում։

Տպել էջը