ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ

26 մայիսի, 2025

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը և կարևորվել բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականության պահպանումը: 

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, ներդրումային, գիտակրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն» և Բլեդի ռազմավարական համաժողովների միջև փոխգործակցության հաստատմանն ուղղված քայլերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հնարավորությունների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին։ Նախարարի տեղակալ Կոստանյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների արդյունավետ ապաշրջափակման կարևորությունը։

Տպել էջը