ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը սենատոր Իվան Սկալֆարոտոյի և Իտալիայի ԱԳՆ հատուկ հարցերով բանագնաց Գերարդո Ամադուցիի հետ

26 մայիսի, 2025

Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է սենատոր Իվան Սկալֆարոտոյի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցիի հետ։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի հարցերին: Ընդգծվել է միջազգային  հարթակների շրջանակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև 2026թ. Երևանում հյուրընկալվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ ուղղված տնտեսական փոխկապակցվածության ապահովմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս: 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: 

Տպել էջը