ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ ԱԳԱՔ Գլխավոր քարտուղարի հետ
26 մայիսի, 2025Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԱԳԱՔ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեին։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը նոր նշանակալի հանգրվան կլինի ԵՄ-ի հետ ՀՀ համապարփակ համագործակցության խորացման գործում։
Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են կոնկրետ մեխանիզմներ, որոնց լավագույնս իրացումը համապատասխանում է ՀՀ և ԵՄ կողմից բարձագույն մակարդակում արտահայտված՝ երկկողմ գործընկերությունը խորացնելու քաղաքական կամքին։
Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական միտումներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համախոհ և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված գործընկերությունների ամրապնդման և ժամանակին համապատասխան որոշումների կայացման կարևորությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։