Մավրիտանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

13 փետրվարի, 2024

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Դեման Մուհամեդ Համարին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Համարին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Մավրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մավրիտանիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խթանման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման, ինչպես նաև տնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, ինչպես նաև կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Տպել էջը