ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ

21 սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները, 10-ամսյա ապօրինի շրջափակմանը հաջորդած` սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները:

Վահե Գևորգյանն առանձնահատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգները և մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ միջազգային դերակատարների գործուն ներգրավվածության հրամայականը:

Տպել էջը