Տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցի քննարկումը

13 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 12-ին և 13-ին՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի քննարկումը:

Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատեց  կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի ունեցավ հեռավար եղանակով:

ՀՀ պատվիրակությունը, որը կազմված էր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից, ղեկավարում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և համանախագահում  Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Պատվիրակությունը պատասխանեց կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցադրումների, այդ թվում քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, կրթության, զբաղվածության, առողջապահության, տնտեսական, սոցիալական բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և իրավունքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունը հրավիրեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:

Տպել էջը