ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Շրի Լանկայի դեսպանին
23 փետրվարի, 2021Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային (նստավայրը՝ ք․ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Արա Այվազյանը շնորհավորեց դեսպան Լամավանսային պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ։ Որպես հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, առևտրի, զբոսաշրջության ոլորտները։
Նախարար Այվազյանը և դեսպան Լամավանսան կարևորեցին փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը միջազգային հարթակներում։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ։