Տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

10 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանի նախագահի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական գործողությունների դադարեցմանը, հումանիտար նպատակներով մարմինների և գերիների փոխանակմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարություն:

Տպել էջը