ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

04 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: 

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը:  

Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածությանը և վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը։ 

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծեցին պատերազմական գործողությունների դադարեցման կարևորությունը: 

 

 

Տպել էջը