ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ

17 հուլիսի, 2020

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ: 

Գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ստեղծված լարվածության շուրջ վերջին զարգացումները: Զոհրաբ Մնացականյանը Լինաս Լինկևիչուսին մանրամասներ հաղորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: 

Երկուստեք ընդգծվեց կայուն հրադադարի պահպանման և լարվածության նվազման անհրաժեշտությունը:  

Ստեղծված իրավիճակում ՀՀ արտգործնախարարն առանձնահատուկ կարևորեց տարածաշրջանային  անվտանգության և կայունության պահպանումը և միջազգային համայնքի բոլոր անդամների կողմից պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը:

Տպել էջը